Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը

Հոգեբան. «Ճիշտ հանգստանալը նպաստում է աշխատանքին»

Հոգեբան. «Ճիշտ հանգստանալը նպաստում է աշխատանքին»

«Հետտոնական իրավիճակի գնահատումը շատ հակասական է, ասում են, որ տոներից հետո պետք է բոլորի մոտ նկատվի դեպրեսիոն իրավիճակ, սակայն ես` որպես հոգեբան, այդպես չեմ կարծում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով հետտոնական դեպրեսիոն իրավիճակների թեմային` ասաց հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանը:

Ըստ նրա, տոնը ոչ թե հոգնելու համար է, այլ հանգստանալու համար է նախատեսված և այդ տոները մարդ պետք է ճիշտ պլանավորի, այլ ոչ թե ծանրաբեռնի իր հանգիստը:

«Միշտ հանգստից հետո դժվար է վերադառնալ աշխատանքի, սակայն աշխատանքը ինքնաիրացման միջոց է, անձի դրսևորման շատ կարևոր բաղադրատոմս»,-ընդգծեց Հ. Ավանեսյանը:

Նրա խոսքերով, ճիշտ հանգստանալը նպաստում է աշխատանքին, իսկ սխալ հանգստանալը բերում է հոգնածության:

Ավանեսյանը նշեց, որ հանգստյան ձևերից մեկը գործունեության ձևերի փոփոխությունն է:

Հոգեբանն ասաց, որ տոնական օրերի փոխայցելությունները շատ կարևոր են, քանի որ մարդու կարևորագույն պահանջմունքների մեջ է մտնում շփումը, որի ժամանակ մարդը ստանում է հուզական զգացմունքներ:

Տոներին նվերների փոխանակումը ևս շատ կարևոր է, ինչը ևս դրական հույզեր է առաջացնում մարդու մոտ` հավատալու հրաշքներին և այլն:

Հ. Ավանեսյանի խոսքերով, տոներից հետո աշխատանքի վերադառնալու դժվարությունները բնական են և մարդ պետք է դրանք հաղթահարի և ըստ նրա, այն կազմակերպություններում, որտեղ տիրում է աշխատանքային մթնոլորտը` աշխտանքի վերադառնալու դժվարություններ չկան:

Ըստ հոգեբանի, երբ մարդ վախենում է դժվարություններից, դրանք դառնում են իրական, ինչն էլ հանգեցնում է ֆոբիաների առաջացման:

 

Սկզբնաղբյուր. aysor.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ